Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

«Պինդ» նախաճաշը կօգնի հեշտ տանել երկար ավիաթռիչքները

«Պինդ» նախաճաշը կօգնի հեշտ տանել երկար ավիաթռիչքները

Ճապոնիայի Յամագուչի համալսարանի հետազոտողները եկել են այն եզրակացության, որ ինսուլինը կարող է օգնել «վերբեռնել» մեր կենսաբանական ժամացույցները, ինչը երկարատև ավիաթռիչքների և ժամային գոտիների փոփոխության ժամանակ օգնում է մարդկանց այն ավելի հեշտ տանել: Դրա համար հարկավոր է շատ «պինդ» նախաճաշել՝ հաղորդում է Kedem-ը:

Ինսուլին արտադրվում է այն ժամանակ, երբ մենք մեծ քանակությամբ սնունդ, մասնավորապես՝ ածխաջրեր ենք օգտագործում: Այն օգնում է ազատվել մեր ցիրկադային ռիթմերից, որոնք կարգավորում են քունը:

Մասնագետները հայտնաբերել են, որ սեփական ցիրկադային ռիթմեր գոյություն ունեն օրգանիզմի բազմաթիվ բջիջների ներսում: Ինսուլինը կարող է յուրաքանչյուր փոքրիկ բջջի մղել քնի, որի արդյունքում ստիպում է ողջ օրգանիզմին փոխել ժամանակը, երբ մենք ցանկանում ենք քնել:

Այդ հորմոնն օգնում է ստամոքսի կենսաբանական ժամերին հարմարվել սննդի ընդունման նոր ժամանակի հետ:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. prosto-zdorovie.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ